Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը կլինի Ռիշի Սունակը


Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը կլինի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը։ Դա պարզ դարձավ այն բանից հետո, երբ իշխող Պահպանողական կուսակցության ղեկավար կառույցներից մեկը՝ «1922 կոմիտեն», այսօր կեսօրին Լոնդոնում հայտարարեց, որ կուսակցության առաջնորդի, հետևաբար նաև վարչապետի պաշտոնի համար պայքարող երկու թեկնածուներից մեկը՝ նախկին Պաշտպանության նախարար Փենի Մորդոնթը, ինքնաբացարկ է հայտարարել՝ իր լիակատար աջակցությունը հայտնելով Սունակին։

Reuters-ի տեղեկություններով՝ առաջիկայում թագավոր Չարլզ 3-րդը կհանդիպի Սունակի հետ՝ նրան պաշտոնապես հանձնարարելով կառավարություն ձևավորել։

Սունակը 42 տարեկան է, ավարտել է Օքսֆորդի համալսարանը։ Նա 70-ականներին Արևելյան Աֆրիկայից Մեծ Բրիտանիա ներգաղթած փենջաբցիների զավակ է։ Այսպիսով, Ռիշի Սունակը Մեծ Բրիտանիայի առաջին հնդկական ծագում ունեցող վարչապետը կլինի։

XS
SM
MD
LG