Մատչելիության հղումներ

Ջոնսոնը դադարեցրեց պայքարը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար


Մեծ Բրիտանիա - Բորիս Ջոնսոնը խորհրդարանում, արխիվ
Մեծ Բրիտանիա - Բորիս Ջոնսոնը խորհրդարանում, արխիվ

Բորիս Ջոնսոնը հրաժարվել է Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավարի իր թեկնածությունից: Դա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ պահպանողականների ղեկավարը և հետևաբար Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը կլինի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը, ում թեկնածության օգտին արտահատնվել է 157 պատգամավոր:

Սունակի միակ մրցակիցը խորհրդարանի ստորին պալատի ներկայիս նախագահ Փեննի Մորդընթն է, ով դժվար թե հավաքի անհրաժեշտ թվով ձայներ, քանի որ երեկվա դրությամբ նրան հրապարակային աջակցություն է հայտնել 25 պատգամավոր:

Բորիս Ջոնսոնը, որ Մեծ Բրիտանիայի վարչապետն էր մինչև սեպտեմբերի սկիզբը, ավելի վաղ հայտարարել էր, թե իր առաջադրմանը սատարում են անհրաժեշտ թվով՝ 102 պատգամավոր, սակայն նրա առաջադրմանը հրապարակային ավելի քիչ պատգամավոր էր կողմ արտահայտվել:

Լիզ Թրասը Միացյալ Թագավորության ամենակարճ պաշտոնավարումն ունեցած վարչապետն է՝ հրաժարական է ներկայացրել հոկտեմբերի 20-ին, իր նշանակումից վեց շաբաթ անց:

XS
SM
MD
LG