Բորիս Ջոնսոնը հրաժարվել է Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավարի իր թեկնածությունից: Դա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ պահպանողականների ղեկավարը և հետևաբար Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը կլինի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը, ում թեկնածության օգտին արտահատնվել է 157 պատգամավոր:
Սունակի միակ մրցակիցը խորհրդարանի ստորին պալատի ներկայիս նախագահ Փեննի Մորդընթն է, ով դժվար թե հավաքի անհրաժեշտ թվով ձայներ, քանի որ երեկվա դրությամբ նրան հրապարակային աջակցություն է հայտնել 25 պատգամավոր:
Բորիս Ջոնսոնը, որ Մեծ Բրիտանիայի վարչապետն էր մինչև սեպտեմբերի սկիզբը, ավելի վաղ հայտարարել էր, թե իր առաջադրմանը սատարում են անհրաժեշտ թվով՝ 102 պատգամավոր, սակայն նրա առաջադրմանը հրապարակային ավելի քիչ պատգամավոր էր կողմ արտահայտվել:
Լիզ Թրասը Միացյալ Թագավորության ամենակարճ պաշտոնավարումն ունեցած վարչապետն է՝ հրաժարական է ներկայացրել հոկտեմբերի 20-ին, իր նշանակումից վեց շաբաթ անց:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ջոնսոնն ապահովել է կուսակիցների աջակցությունը վարչապետի թեկնածու առաջադրվելու համար ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լիզ Թրասը հրաժարական է ներկայացրել