Մատչելիության հղումներ

Բուքմեյքերները վարչապետի թեկնածուների պայքարում նախապատվությունը տալիս են Սունակին և Ջոնսոնին


Վարչապետ Բորիս Ջոնսոնը և Գանձապետարանի քարտուղար (ֆինանսների նախարար) Ռիշի Սունակը, արխիվ, Լոնդոն, 8 հուլիսի, 2020թ.
Վարչապետ Բորիս Ջոնսոնը և Գանձապետարանի քարտուղար (ֆինանսների նախարար) Ռիշի Սունակը, արխիվ, Լոնդոն, 8 հուլիսի, 2020թ.

William Hill բրիտանական բուքմեյքերական ընկերությունը վարչապետ Լիզ Թրասին փոխարինողների թվում նախապատվությունը տալիս է նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնիչն և նրա նախկին ֆինանսների նախարար Ռիշի Սունակին: Վերջինս այս պահին առաջատարն է համարվում:

Թրասը երեկ է հրաժարական ներկայացրել: Նա ընդամենը վեց շաբաթ է աշխատել: Ըստ բուքմեյքերների՝ Թրասի հրաժարականից հետո առավել բարձր է գնահատվել վարչապետ դառնալու Սունակի հավանականությունը, սակայն վիճակը փոխվել է այն բանից հետո, երբ Ջոնսոնը հայտնել է, որ պատրաստ է պայքարել պաշտոնը վերականգնելու համար:

«Խենթ կացություն է Թրասի հրաժարականից հետո, առաջատար թեկնածուն Սունակն էր, բայց նորից հայտնվեց Ջոնսոնը, և հիմա նրա վարկանիշը մոտենում է Սունակի վարկանիշին»,- ասել է William Hill ընկերության խոսնակ Լի Ֆելպսը:

Վարչապետի պաշտոնին պայքարելու համար պահպանողական լիդերը պետք է մինչև գալիք երկուշաբթի օրը ստանա առնվազն 100 կուսակիցների աջակցությունը:

Մեկից ավելի թեկնածուների դեպքում լիդերը կընտրվի կուսակցականների կողմից՝ առնաց քվեարկությամբ: Գործընթացը պետք է ավարտվի մինչև հոկտեմբերի 28-ը:

XS
SM
MD
LG