Մատչելիության հղումներ

Ջոնսոնն ապահովել է կուսակիցների աջակցությունը վարչապետի թեկնածու առաջադրվելու համար


Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոն, արխիվ
Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոն, արխիվ

Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնն ապահովել է կուսակից պահպանողականների աջակցությունը վարչապետի պաշտոնի համար իր պայքարում:

Երկուշաբթի օրը խորհրդարանը պաշտոնապես կհայտարարի թեկնածուների ցուցակը:

Ենթադրվում է, որ կուսակցության լիդեր ընտրվելու և վարչապետ դառնալու համար կպայքարեն ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը, նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը և խորհրդարանի ստորին պալատի ներկայիս նախագահ Փեննի Մորդընթը:

Կուսակցության լիդերին առցանց քվեարկությամբ պետք է ընտրեն Պահպանողական կուսակցության մոտ 170 հազար անդամները:

Ենթադրվում է, որ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի անունը հայտնի կդառնա մինչև հոկտեմբերի 28-ը:

XS
SM
MD
LG