Շոյգու- Աքար հեռախոսազրույց է կայացել

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգու և Հուլուսի Աքար, արխիվ

Այսօր հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների միջև:

Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Սերգեյ Շոյգուն և Հուլուի Աքարը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում:

«Բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն թուրք գործընկերոջն է փոխանցել իր մտահոգությունը Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» գործադրման միջոցով հնարավոր սադրանքների կապակցությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Ռուսական կողմը ենթադրում է, թե Կիևը «կեղտոտ միջուկային ռումբի» կիրառմամբ սադրանք է ծրագրում՝ Մոսկվային միջուկային զենք գործադրելու մեջ մեղադրելու համար:

Շոյգուն իր այդ մտահոգություններն այսօր փոխանցել է նաև Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուի հետ հեռախոսազրույցում, երկու օր առաջ էլ հեռախոսազրույց էր ունեցել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հնգամսյա ընդմիջումից հետո հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և ԱՄՆ ռազմական գերատեսչությունների ղեկավարների միջև