Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով անհետ կորած է 29 մարդ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառմամբ հայտնել է, որ սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով անհետ կորած է 29 մարդ:

Բացի այդ, ըստ վարչապետի, 217 մարդ անհետ կորած է համարվում 44-օրյա պատերազմից հետո, իսկ ղարաբաղյան առաջին պատերազմի հետ մինչև օրս անհետ կորած է 777 մարդ:

«Հուսով ենք Ադրբեջանը կհամագործակցի մեր հայրենակիցների ճակատագիրը պարզելու հարցում», - գրել է Փաշինյանը: