Ֆրանսիայի Սենատում առաջարկվում է ընդունել վերջին ագրեսիաների կապակցությամբ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ և Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերում, հայ ռազմագերիների անհապաղ ու առանց նախապայմանների հայրենադարձում պահանջող բանաձև, որի դեմ կանանց բողոքի ակցիա է կայացել Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց:
Բանաձևի նախագծում, որը հրապարակված է ֆրանսիական խորհրդարանի վերին պալատի պաշտոնական կայքէջում, վճռականորեն դատապարտվում է ադրբեջանական ագրեսիան այս տարվա օգոստոսի սկզբին Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքում ու սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի ինքնիշխան տարածքի հարավային և հարավարևելյան շրջաններում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Արյունալի մարտեր, փխրուն հրադադար հայ-ադրբեջանական սահմանինՀայկական ու ադրբեջանական կողմերը հաղորդել են զոհերի մասին. Արցախում հայտարարվել է մասնակի զորահավաքՍենատը նախագծի ընդունվելու դեպքում ֆրանսիական կառավարությունից կպահանջի հետամուտ լինել, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որտեղ արտակարգ նիստի ժամանակ միջազգային հանրությունը դատապարտել է ադրբեջանական ագրեսիան, դիմի միջազգային քրեական դատարան «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում Ադրբեջանի ագրեսիայի հարցով, այդ թվում՝ հետաքննելու զանգվածային և պատերազմական հանցագործությունները»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զորքերը պետք է վերադառնան ելման դիրքեր, պնդում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդումՆախագիծը կառավարությանը կոչ է անում եվրոպական գործընկերների հետ դիտարկել ավելի վճռական պատշաճ պատասխաններ ադրբեջանական նոր ագրեսիաներին, այդ թվում՝ ադրբեջանական ղեկավարների գույքի բռնագրավում և էմբարգո Ադրբեջանից գազի ու նավթի արտահանման վրա:
Սենատի բանաձևի նախագիծը ֆրանսիական կառավարությանը հորդորում է «բոլոր միջոցներով ցույց տալ Ֆրանսիայի սատարումը Հայաստանին՝ դիտարկելով մասնավորապես Հայաստանի պաշտպանունակության ուժեղացումը», և «անմիջապես ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու հայ և Հայաստանի բնակչությունների անվտանգությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:
Նախագծով վերահաստատված է նաև «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը», որի մասին ֆրանսիական խորհրդարանի երկու պալատները բանաձևեր էին ընդունել դեռ 2020 թվականի 44-օրյա պատերազմում հրադադարի հաստատումից շատ չանցած:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ֆրանսիայի Ազգային ժողովը ևս ընդունեց ԼՂ ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձևՖրանսիայի Սենատն ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևը«Ազատության» ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Բաքվում բողոքի ակցիայի մասնակից կանայք պարզել են երեխաների դիմանկարները, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, զոհվել են 44-օրյա պատերազմի ժամանակ Գյանջայի հրթիռակոծության հետևանքով: Բաքուն հաղորդում է այդ հարձակման հետևանքով հարյուրավոր խաղաղ բնակիչների, այդ թվում՝ 12 երեխայի զոհվելու մասին, հայկական կողմը հերքում է մեղադրանքները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հետապնդելով Արցախի նախագահին՝ Բաքուն քողարկում է իր իսկ հանցանքները․ ՀՀ և ԼՂ օմբուդսմեններՀայաստանը միակողմանի և կողմնակալ է համարում ԱԳԵԾ խոսնակի հայտարարությունըԼՂ ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերըԱդրբեջանցի կանայք վստահեցրել են, որ ինքնաբուխ են դուրս եկել բողոքի ակցիայի՝ հաջակցություն Ֆրանսիայի Սենատին ուղղված դիմումով պահանջագրի, որն անցած շաբաթ է հրապարակվել:
Ադրբեջանցի ակտիվիստները և պահանջագրի հեղինակները պնդում են, որ Ֆրանսիան պետք է հրաժարվի հայ - ադրբեջանական հակամարտության «միակողմանի ընկալումից և ավելի հավասարակշռված դիրքորոշում որդեգրի»: Փաստաթուղթը նաև կոչ է անում շանս տալ բանակցային գործընթացին ու չշիկացնել իրավիճակը Ադրբեջանի դեմ մեղադրանքներով ու պատժամիջոցներով: