ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Վաշինգտոնը խորապես անհանգստացած է վերջին հաղորդագրություններից, ըստ որոնց ադրբեջանցի զինվորները մահապատժի են ենթարկում անզեն հայ գերիներին:
«Կոչ ենք անում լիարժեք և անաչառ հետաքննություն իրականացնել: Ցանկացած վայրագության պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն», - Թվիթերում գրել է Սպիտակ տան խոսնակը:
Երեկ համացանցում տարածվել էր տեսագրություն, որում ադրբեջանցի զինվորները դաժանաբար գնդակահարում են գերեվարված անզեն հայ զինվորականներին։
Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունների՝ ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիների կանխամտածված սպանությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ լայնածավալ հարձակման ընթացքում։
Արդարադատութան նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանն այսօր հայտնել է, որ հայկական կողմը գնդակահարության վերջին դրվագով ևս դիմելու է Եվրոպական և Միջազգային արդարադատության դատարաններին։