Մատչելիության հղումներ

Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում մանրամասն հետաքննել զինծառայողների գնդակահարությունների տեսագրությունները


Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան ասել է, թե Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում մանրամասն և առարկայորեն ուսումնասիրել գերեվարված զինծառայողների գնդակահարությունների մասին վկայող տեսագրությունները, որոնք կարող են որակվել որպես պատերազմական հանցագործության մասին վկայող նյութեր:

Ըստ Զախարովայի, այդ հաղորդագրությունների հաստատման պարագայում բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

«Նշված նյութերում կա ծայրահեղ դաժանություն: Միջազգային մարդասիրական օրենքների խախտումները պետք է մանրակրկիտ հետաքննվեն: Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում համակողմանիորեն ուսումնասիրել տեսահոլովակները: Փաստերի ապացուցման դեպքում բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության կանչվեն»,- հայտարարել է Զախարովան:

Նա ճեպազրույցում ասել է նաև, թե Մոսկվան լուրջ ջանքեր է գործադրում Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում իրավիճակի կայունացման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG