Ռուսաստանում սահմանադրական ճանաչվեց Ուկրաինայի չորս տարածաշրջանների՝ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի ընդգրկումը Ռուսաստանյան Դաշնության կազմում: Երկրի Սահմանադրական դատարանը հավանություն է տվել փաստաթղթերի փաթեթին, 4 որոշումները հրապարակվել են այսօր, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը ուկրաինական ևս չորս շրջան բռնակցեց ՌուսաստանինՍահմանադրական դատարանի որոշումների տեքստերում ասված է, որ այդ պայմանագրերը կիրարկվում են արդեն ստորագրման պահից՝ ուրբաթ օրվանից, նախքան Ռուսաստանի խորհրդարանի կողմից վավերացումը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 30-ին ստորագրեց Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի ՌԴ-ի հետ միավորման պայմանագրերը: Մինչև Դաշնային ժողովի կողմից վավերացումը պահանջվում է Սահմանադրական դատարանի որոշումը այդ պայմանագրերի՝ երկրի Հիմնական օրենքին համապատասխանության վերաբերյալ:
Արևմուտքը խստորեն քննադատում է Պուտինին Ուկրաինայի տարածքները բռնակցելու համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արևմուտքը քննադատում է Պուտինին ուկրաինական տարածքները Ռուսաստանին բռնակցելու համար