Ֆինլանդիան կեսգիշերից կփակի սահմանը Ռուսաստանի հետ

Ռուսաստանցիների հերրթը Ֆինլանդիայի հետ սահմանային անկակետի մոտ, Նիիմայա:

Ֆինլանդիան այսօր կեսգիշերից կփակի Ռուսաստանի հետ սահմանը շենգենյան տուրիստական վիզաներ ունեցող ռուսաստանցիների համար, հայտնել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Խաավիստոն:

Նրա խոսքով՝ կառավարությունն այդ որոշումն է ընդունել Ուկրաինայի որոշ տարածքներում կազմակերպված կեղծ հանրաքվեների և «Հյուսիսային հոսք» անդրջրյա գազատար խողովակաշարի տարբեր հատվածների պայթեցման կապակցությամբ:

Արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանից Ֆինլանդիա կարող են մեկնել աշխատանքային կամ ուսանողական վիզաներ, ինչպես նաև Եվրամիության տարածքում ազգականներ ունեցողները: Բացի այդ, ըստ նախարարի, ռուսաստանցիները կարող են Ֆինլանդիայում քաղաքական ապաստան ստանալու դիմում ներկայացնել:

Երեկվանից Ռուսաստանում՝ Լենինգրադի մարզի Վիբորգի շրջանում, Ֆինլանդիայի հետ սահմանային «Տորֆյանովկա» անցակետի մոտ ռուսաստանցիները շարժական զինկոմիսարիատ են տեղակայել:

Անցած շաբաթվա ընթացում Ռուսաստանից Ֆինլանդիա են տեղափոխվել տասնյակ հազարավոր քաղաքացիներ: Մինչև վերջին օրերը Ֆինլանդիայի սահմանապահները շենգենյան վիզաներ ունեցող գրեթե բոլոր ռուսաստանցիներին անարգել թույլատրել են մուտք գործել երկիր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սեպտեմբերի 21-ից 26-ը Ֆինլանդիա է մեկնել 43603 ռուսաստանցի