Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 21-ից 26-ը Ֆինլանդիա է մեկնել 43603 ռուսաստանցի


Ֆինլանդիայի հետ սահմանային անցակետին տանող ռուսական ավտոճանապարհին այս օրերին հսկայական հերթեր են:
Ֆինլանդիայի հետ սահմանային անցակետին տանող ռուսական ավտոճանապարհին այս օրերին հսկայական հերթեր են:

Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարելու մասին սեպտեմբերի 21-ին նախագահ Վլադիմիր Պուտինի ընդունած որոշումից հետո մինչև սեպտեմբերի 26-ը Ֆինլանդիա է մեկնել 46 հազար 603 ռուսաստանցի: Ֆինլանդիայից դուրս է մենկել 22 հազար 666 ռուսաստանցի:

Եթե նախքան մասնակի զորահավաքը Ֆինլանդիա մեկ օրվա ընթացքում ժամանել է ավելի մոտ 3 հազար ռուսաստանցի, ապա սեպտեմբերի 21-ից հետո Ֆինլանդիա օրական ժամանող ռուսաստանցիների թիվը կազմել է 4-ից 8 հազար:

Ավելի վաղ Ֆինլանդիայի իշխանությունները հայտարարել են, թե մտադիր են ամբողջությամբ արգելել ռուսաստանցիներին շենգենյան վիզաներով ժամանել Ֆինլանդիա և ժամանակավոր ապաստան չեն տա զորահավաքից խուսափողներին:

Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունն առաջարկել է պարսպապատել սահմանի մի հատվածը և այդպես ապօրինի մուտքը երկիր: Այժմ պատկան մարմինները կազմում են այդ պատնեշը կածուցելու նախագիծը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG