Նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ ներկա է գտնվել Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորության պետական արարողությանը:
Նա մասնակցել է թագուհու հրաժեշտի արարողությանը, գրառում կատարել Լանկաստերի պալատում բացված սգո մատյանում:
Վահագն Խաչատրյանը մասնակցել է նաև Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդի կազմակերպած պաշտոնական ընդունելությանը, որը տեղի է ունեցել Բուքինգհեմյան պալատում, իսկ երեկ առավոտյան էլ Ուեստմինստերյան աբբայությունում մասնակցել է թագուհու հրաժեշտի պատարագին։
Ներկա գտնվելով Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի կողմից կազմակերպված ընդունելությանը՝ Հայաստանի նախագահն առանձնազրույցներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների և միջազգային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, անդրադարձել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքներին, ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմանն, ինչպես նաև միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, աշխարհաքաղաքական իրադարձություններին։
96-ամյա Եղիսաբեթ Երկրորդը վախճանվել է Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում սեպտեմբերի 8-ին։ Նրան գահին հաջորդել է որդին՝ Չարլզ Երրորդ թագավորը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Բարեսիրտ, սիրված ու ամենահարգված թագուհու» մահը` անվերադարձ կորուստ. Մեծ Բրիտանիայում սուգ է