Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ երկրորդ թագուհու բժիշկները «մտահոգված» են նրա առողջությամբ և խորհուրդ են տվել նրան «մնալ բժշկական հսկողության տակ», այսօր հայտարարել է Բուքինգհեմյան պալատը:
Անցյալ տարվա հոկտեմբերից 96-ամյա թագուհին առողջական խնդիրներ ունի, որոնց պատճառով դժվարանում էր քայլել և կանգնել: Հաղորդվում է, որ այս պահին նա Բալմորալ դղյակում է՝ բժիշկների հսկողության տակ:
Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ թագաժառանգ Չարլզը և նրա կինը՝ Քամիլան, ինչպես նաև արքայազն Ուիլյամը թագուհու առողջական վիճակի վատթարացման մասին լուրերի ֆոնին մեկնել են Շոտլանդիայի Բալմորալ դղյակ: