Բելառուսը զորավարժություններ է անցկացնում Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի հետ սահմանակից շրջաններում

Բելառուսի զինված ուժերն այսօր հրամանատարաշտաբային զորավարժություններ են սկսել Եվրամիության անդամ Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի հետ սահմանակից շրջաններում ու մայրաքաղաք Մինսկի շրջակայքում։

Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի ու Բելառուսում դիվանագիտական ներկայացուցչություն ունեցող մյուս երկրների ռազմական կցորդներին պաշտպանության նախարարի օգնականը ներկայացրել է զորավարժությունների անցկացման ծրագիրը։

Ըստ Բելառուսի պաշտպանության նախարարության, վարժանքների ընթացքում իրականացվելու են հատուկ գործողություններ՝ պայմանական հակառակորդի կողմից ժամանակավորապես գրավված տարածքն ազատագրելու, պետական սահմանի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու, ուժով ռազմական դրությունն ապահովելու համար։

«Գործնականում կմշակվեն հետևյալ ուսումնառազմական առաջադրանքերը․ հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի արգելափակում ու ոչնչացում, մարտերի անցկացում պաշտպանական սահմանագծում, օդային հարձակման միջոցներից զորքերի պաշտպանություն», - ասում է Բելառուսի պաշտպանության նախարարի միջազգային գործակցության հարցերով օգնական Վալերի Ռեվենկոն։

Ռազմական գերատեսչությունը, սակայն, չի հայտնում, թե մինչև սեպտեմբերի 14-ն անցկացվող զորավարժություններին քանի զինծառայող ու որքան զինտեխնիկա է ներգրավված՝ պատճառաբանելով, թե զորքերի ու սպառազինության թիվը չի գերազանցում ԵԱՀԿ-ի սահմանած պարտադիր ծանուցման համար նախատեսվող քանակը։

Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո ոչ միայն Արևմուտք-Ռուսաստան, այլև Արևմուտք- Բելառուս հարաբերություններն էլ ավելի վատթարացել։

Արմտյան երկները Մինսկին մեղադրում են Մոսկվային աջակցելու համար։ Դեռ ամիսներ առաջ Կիևն ու արևմտյան հատուկ ծառայությունները պնդել էին, որ Միսնկը ռուսական կողմին թույլատրել է իր տարածքից Ուկրաինայի վրա հարձակում գործելու ու նաև Բելառուսից ուկրաինական քաղաքները հրետակոծելու համար։

Մինչդեռ բելառուսական կողմ կտրուկ հերքում է թե մասնկացություն ունեն հարևան Ուկրիանայում ընթացող պատերազմին։ Միևնույն ժամանակ այդ երկրի երկարամյա առաջնորդը չի թաքցնում, որ աջակցում է Մոսկվայի գործողություններին։

Երկու երկները, որ նաև նույն ռազմական դաշինքում են, պարբերաբար միասին զորավարժություններ են անցկացնում․ նախորդ համատեղ լայնածավալ վարժանքները Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից ընդամենը օրեր առաջ էին ավարտվել։ Ձմռանը Բելառուսում տեղի ունեցած ռազմախաղերին մեծ թվով ռուս զինծառայողն ու ռուսական սպառազինություն էր ներգրավված։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Բելառուսում Ռուսաստանի զինված ուժերի ներկայությունն անվանել էր ամենախոշորը «սառը պատերազմի» ավարտից ի վեր։

Բելառուսը անցած օրերին նաև մասնակցում էր Ռուսաստանի արևելքում անցկացվող «Վոստոկ 2022» զորավարժություններին։