Մատչելիության հղումներ

Բելառուսի ռազմաօդային ուժերը զորավարժություններ են անցկացնում


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Բելառուսի ռազմաօդային ուժերը զորավարժություններ են անցկացնում երկրի տարածքում և Ռուսաստանի ռազմաուսումնական բազայում, տեղեկացնում է Բելառուսի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության հաղորդագրության համաձայն, վարժանքները կանցկացվեն երկու փուլով՝ օգոստոսի 9-ից 11-ը Բելառուսում, իսկ երկրորդը՝ օգոստոսի 22-ից 25-ը՝ Ռուսաստանի հարավ-արևմուտքում՝ Ղազախստանի հետ սահմանի մոտ գտնվող «Աշուլուկ» ուսումնական ռազմաբազայում։

Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն բացահայտ աջակցում է Ռուսաստանի ռազմական գործողություններին հարևան Ուկրաինայում։

Բելառուսական զորքերը չեն մասնակցել Ռուսաստանի ներխուժմանը, սակայն Կիևն, ինչպես նաև Արևմտյան մի շարք երկրներ պնդում են, որ Լուկաշենկոյի վարչակազմը թույլատրել է ռուս զինվորականներին օգտագործել երկրի տարածքը՝ Ուկրաինա մուտք գործելու և Բելառուսից ուկրաինական քաղաքները գնդակոծելու համար:

XS
SM
MD
LG