Լիտվան ավարտել է Բելառուսի հետ սահմանի երկայնքով պատի կառուցումը, հայտնում են բալթյան երկրի պաշտոնական աղբյուրները:
Ըստ այդ հաղորդումների՝ արգելապատնեշի երկարությունը 502 կմ է, այն հինգ մետր բարձրությամբ բետոնե, փշալարով պատված պարիսպ է։
Երկու երկրների սահմանի երկարությունը 679 կմ է, որից ավելի քան 100-ն անցնում է գետերով և լճերով։
Լիտվայի իշխանությունները հարևան երկրի հետ սահմանին պաշտպանական պատնեշ կառուցելու որոշում են կայացրել անցած տարվա հուլիսին, երբ Բելառուսի տարածքից հազարավոր միգրանտներ Մերձավոր Արեւելքից և Աֆրիկայից փորձում էին ապօրինի հատել Եվրամիության սահմանը։
Բելառուսի հարևան երկրները պաշտոնական Մինսկին են մեղադրել դեպի Եվրամիության սահմաններ միգրանտներ փոխադրելու և տեղում ճգնաժամ ստեղծելու համար։