Երեքշաբթի երեկոյան Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ երկրորդը հաստատել է երկրի նոր կառավարության կազմը, որը ներկայացրել էր Պահպանողական կուսակցության ներքին ընտրությունների հաղթող, արդեն նախկին արտգործնախարար Լիզ Թրասը։
Նորանշանակ վարչապետին դիվանագիտական գերատեսչության ղեկավարի պաշտոնում փոխարինում է 53-ամյա Ջեյմս Քլևերլին, որը Բորիս Ջոնսոնի վերջին կաբինետում զբաղեցնում էր կրթության նախարարի պաշտոնը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լիզ Թրասը ստանձնեց Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնըԲրիտանական աղբյուրների փոխանցմամբ՝ նորանշանակ արտգործնախարարը Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ կոշտ քաղաքականություն որդեգրելու, ինչպես նաև Ուկրաինային համակողմանի օժանդակություն ցուցաբերելու կողմնակիցն է։
Քլևերլին, ի դեպ, Մեծ Բրիտանիայի առաջին արտգործնախարարն է, որ մասամբ աֆրիկյան ծագում ունի։ Նորանշանակ արտգործնախարարի մայրը ծնունդով Սիերա Լեոնեից է։