Կոսովոն և Սերբիան այսօր սկսել են իրականացնել անցած օրերին ձեռք բերված պայմանավորվածությունը, որի համաձայն՝ կոսովարները կարող են Սերբիա այցելել այդ երկրի կողմից չճանաչված Կոսովոյի փաստաթղթերով, իսկ սերբերը՝ իրենց սերբական փաստաթղթերով այցելել Կոսովոյի տարածք։
Կոսովոյի և Սերբիայի հիմնական մասի միջև ազատ տեղաշարժի վերաբերյալ Բելգրադի և Պրիշտինայի միջև ձեռք բերված համաձայնությունը թուլացրել է կողմերի միջև լարվածությունը։ Ինքնահռչակ հանրապետության իշխանությունների աղմկահարույց որոշումը, որով լրացուցիչ փաստաթղթեր էին պահանջվում Կոսովո ժամանող սերբերից, բողոքի աննախադեպ ալիք էր բարձրացրել սերբերի շրջանում, որոնք ի նշան բողոքի փակել էին մի շարք առանցքային ճանապարհներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ն ողջունում է Պրիշտինայի և Բելգրադի միջև ազատ տեղաշարժի մասին համաձայնագիրըԿոսովոն Սերբիայից միակողմանիորեն անկախություն է հռչակել 2008 թվականին։ Բելգրադը, սակայն, շարունակում է պնդել, որ իր նախկին նահանգը երկրի անբաժանելի մասն է։ Եվրամիությունը փորձում է համոզել բալկանյան երկու հարևաններին բարելավել հարաբերությունները, սակայն տարիներ շարունակվող բանակցություններն առայժմ էական արդյունք չեն տվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անցակետերը բացվում են, բարիկադները` հեռացվում. Կոսովոյում լարվածությունը սկսել է թուլանալ