Կոսովոյի իշխանությունները մեկ ամսով հետաձգել են Սերբիայի քաղաքացիների համար մուտքի նոր կանոնների ներդրումը, որոնց մասին Պրիշտինայի իշխանությունները հայտարարել էին հուլիսի 29-ին։ Այս որոշման դեմ բողոքի ակցիներ էին կազմակերպել:
Ոստիկանությունը հայտնել է իր ստորաբաժանումների ուղղությամբ կրակոցների մասին: «Բարեբախտաբար, տուժածներ չկան», ասվում է հաղորդագորությունում։
Նախատեսվում էր, որ օգոստոսի 1-ից Սերբիայից անձը հաստատող փաստաթղթով Կոսովո մուտք գործել ցանկացող քաղաքացիները պետք է երեք ամիս ժամկետով երկրից մուտքի և ելքի համար հատուկ փաստաթուղթ ստանան։ Այդ հավաստագիրը կտրվի ցամաքային սահմանը հատելիս, ինչպես նաև օդանավակայանում։
Բացի այդ, սերբիական պետհամարանիշներով մեքենաների վարորդները պետք է վերագրանցեն դրանք՝ երկիր մուտք գործելու համար։
Նոր սահմանափակումները հիմնականում պետք է ազդեն Կոսովոյի հյուսիսում գտնվող Միտրովիցա քաղաքի բնակիչների վրա, որտեղ հիմնականում էթնիկ սերբեր են ապրում:
Սերբիան չի ճանաչում Կոսովոյի անկախությունը: