Թայվանի զինված ուժերն առաջին անգամ ոչնչացրել են Չինաստանի կողմից կղզու օդային տարածք մուտք գործած քաղաքացիական դրոն։ Հայտնի չէ անօդաչու թռչող սարքի պատկանելիությունը։
Հաղորդվում է, որ Թայվանի ռազմուժը նման քայլի է դիմել կղզու կառավարության հայտարարությունից հետո, թե կոշտ միջոցներ է ձեռնարկելու այդպիսի ներխուժումների դեպքում։
Կղզին Չինաստանի անքակտելի մասը համարող Պեկինը նախորդ ամիս զորավաժություններ էր սկսել Թայվանին հարակից տարածքներում և ջրերում՝ ի պատասխան ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի կղզի կատարած այցի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չինական նոր զորավարժություններ՝ Թայվանի մերձակայքումԹայվանի կառավարությունը հայտարարել է, թե նպատակ չունի սրել լարվածությունը, սակայն վճռական է՝ կանխելու Չինաստանի կողմից անօդաչուների ներխուժումները, որոնք հաճախակի են դարձել վերջին շրջանում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ երկու ռազմանավ մտել է Թայվանի նեղուց