Մատչելիության հղումներ

Վան Վենբին. «ԱՄՆ-ը չպետք է հապճեպ քայլերով էլ ավելի խորացնի ճգնաժամը»


Չինաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Վան Վենբինը, արխիվ, Պեկին:
Չինաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Վան Վենբինը, արխիվ, Պեկին:

Ամերիկայի Միացյալ Նահանգները չպետք է թերագնահատի պետական ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու Չինաստանի վճռականությունը, ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Վան Վենբինը:

Այդպես նա արձագանքել է ԱՄՆ փոխպետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով օգնական Դենիել Քիրկպատրիքի այն մեկնաբանությանը, թե «Պեկինը չափազանցված է արձագանքել Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցին»:

«Կա ընդամենը մեկ ճանապարհ, որով Միացյալ Նահանգները կարող է լուծել այս ճգնաժամը՝ վերադառնալ չին-ամերիկյան երեք համատեղ հռչակագրերի դրույթներին և «Մեկ Չինաստան» հայեցակարգին, այլ ոչ թե խուսափել սեփական պատասխանատվությունից և մեղքն ուրիշների վրա բարդել»,- ասել է Չինաստանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը:

Նրա խոսքով, Միացյալ Նահանգները չպետք է հապճեպ գործողություններով էլ ավելի խորացնի ճգնաժամը:

«Խորհուրդ ենք տալիս Վաշինգտոնին կասկածի տակ չառնել պետական ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու Չինաստանի վճռականությունը»,- հայտարարել է Վան Վենբինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG