Մատչելիության հղումներ

ԱՄՆ երկու ռազմանավ մտել է Թայվանի նեղուց


ԱՄՆ երկու ռազմանավ անցնում է Թայվանի նեղուցով, հայտարարել են ԱՄՆ ռազմածովային ուժերը։

Սա առաջին նման գործողությունն է, որը տեղի է ունենում Թայվանի և Չինաստանի միջև լարվածության աճից հետո ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այս ամսվա սկզբին Թայվան կատարած այցից հետո: Չինաստանն արձագանքել էր այդ տարածքում լայնածավալ զորավարժությունների անցկացմամբ։

Վաշինգտոնը հայտարարում է, որ երկու կառավարվող հրթիռային հածանավերը՝ USS Antietam և USS Chancellorsville-ը, ցուցադրում են նավարկության ազատություն միջազգային ջրերում:

Պեկինը նման գործողությունները դիտարկում է որպես սադրիչ և պնդում է, որ Թայվան կղզին չինական տարածքի անբաժանելի մասն է։

Կիրակի օրը Չինաստանի զինվորականները հայտարարել են, որ վերահսկում են երկու նավերի ընթացքը, պահպանում են բարձր զգոնություն և պատրաստ են դիմակայել ցանկացած սադրանքի, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը: ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ ասվում է, որ Թայվանի նեղուցով տարանցումը ցույց է տալիս Միացյալ Նահանգների հանձնառությունը ազատ և բաց Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG