ԱՄՆ-ն և Ինդոեզիան համատեղ զորավարժություններ են անցկացնում, որին մասնակցում են նաև մեկ տասնյակից ավելի երկրների ներկայացուցիչներ։
Ամերիկացի բարձրաստիճան զինվորականն այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հանձառու է կանխելու հակամարտությունն ու պատերազմը Ասիայի շուրջ։
«Թայվանին սպառնացող Չինաստանի ապակայունացնող գործողությունները հենց այն են, ինչից մենք փորձում ենք խուսափել»,-ասել է հնդկական-խաղաղ օվկիանոսյան տարածաշրջանում ամերիկյան ուժերի հրամանատարության ղեկավար, ծովակալ Ջոն Ակվիլինոն։
Ինդոնեզիայի զինվորականների տվյալներով` զորավարժություններին մասնակցում է հինգ հազար զինծառայող՝ 14 երկրից։
Ինդոնեզիայի զինված ուժերի հրամանատար Անդիկա Պերկեսն ասել է, որ «Super Garuda» կոչվող զորավարժությունները տեղի են ունենում կանոնավոր, արդեն 16-րդ անգամն են անցկացվում, և որ սա պատասխան չէ Թայվանի նեղուցում Չինաստանի անցկացրած զորավարժությանը։