Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ Զապորոժիեի ատոմակայանի աշխատող վերջին երկու ռեակտորներն անջատվել են՝ հարակից հրդեհների և էլեկտրահաղորդման գծերի վնասման պատճառով։ Այս փաստը խորացրել է մտահոգությունները, որ ԱԷԿ-ում կարող է միջադեպ գրանցվել։
Ավելի վաղ՝ երեկ հաղորդվել էր, որ ատոմակայանն անջատվել է ուկրաինական էլեկտրացանցից:
Այս ամենի ֆոնին օտարերկրյա՝ նախևառաջ եվրոպական տարբեր պաշտոնյաներ շարունակում են ճնշում գործադրել Մոսկվայի ու Կիևի նկատմամբ՝ քայլեր ձեռնարկելու, որպեսզի Եվրոպայի ամենամեծ ԱԷԿ-ը զերծ մնա վթարից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հնարավոր է՝ այցելի Զապորոժիեի ատոմակայանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորը մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերաբերյալՄԱԿ-ի ԱԽ-ն քննարկել է Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցըԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները կոչ են անում կազմակերպել ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության այցը Զապորոժիեի ատոմակայանԶապորոժիեի ատոմակայանի շուրջ իրավիճակը չափազանց լարված է մնումՓետրվարի 24-ին Ուկրաինա ներխուժելուց մոտ երկու շաբաթ անց ռուսական ուժերը գրավեցին Զապորոժիեի ատոմակայանը, սակայն թույլ տվեցին ուկրաինական մասնագետներին մնալ կայանում։ Մինչ պատերազմը ԱԷԿ-ը ապահովում էր Ուկրաինայի սպառած հոսանքի շուրջ 20 տոկոսը, և Կիևում կարծում են, որ ուկրաինական էլցանցից անջատելով կայանը՝ Կրեմլը նպատակ ունի ծանր պայմաններ ստեղծել Ուկրաինայի համար հատկապես ձմռանը։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գործում է 1985 թվականից։