ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դարձյալ խորը մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ատոմակայանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Իր Թվիթերում այսօր Գուտերեշը գրել է, որ հետագա էսկալացիան կարող է ինքնաոչնչացման հանգեցնել՝ նկատի ունենալով Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի վթարի դեպքում զանգվածային աղետալի հետևանքները։
«ՄԱԿ-ի քարտուղարությունը պատրաստ է աջակցել Կիևից դեպի ատոմակայան յուրաքանչյուր առաքելության», - գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Զապորոժիեի ատոմակայանը ռուսական ուժերը վերահսկում են մարտից։ Վերջին շաբաթների ընթացքում ատոմակայանը հրաձգության կենտրոնում է, որի համար Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց են մեղադրում։