Երեկ Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայողը մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով ստացել է այրվածքներ:
Սերժանտ Ա. Մ.-ի վիճակը գնահատվում է ծանր, հաղորդում է Պաշտպանության նախարարության լրատվական վարչությունը՝ չհրապարակելով զինծառայողի ինքնությունը և այլ մանրամասներ:
Մեկ ամիս առաջ վագոն-տնակում վառարանից բռնկված հրդեհը մարելիս ծանր այրվածքներ էր ստացել և օրեր անց մահացել ՀՀ ԶՈՒ ժամկետային զինծառայող:
Վերջին մեկ ամսվա ընթացքում Զինված ուժերում գրանցվել է ոչ մարտական պայմաններում մահվան 5 դեպք:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրավապաշտպանների պնդմամբ` ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը ցույց են տալիս, որ ԶՈւ-ում փոփոխությունները կոսմետիկ են