Մատչելիության հղումներ

ՊՆ-ն հաղորդում է պայմանագրային զինծառայողի մահվան մասին


ՊՆ պայմանագրային զինծառայող, շարքային Մանվել Մյասնիկի Թադևոսյանի (ծնվ. 1981թ.) ինքնազգացողությունն այսօր կտրուկ վատթարացել է, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:

Չնայած անմիջապես ցուցաբերված բժշկական օգնությանը` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել, նշված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար:

Ոչ մարտական պայմաններում զինծառայողի մահվան չորրորդ դեպքն է վերջին տասն օրվա ընթացքում. օգոստոսի 5-ին բանակում հանկարծամահ էր եղել եռամսյա վարժանքի մասնակից Ատոմ Հարությունյանը, 7-ին` պայմանագրային զինծառայող Արշալույս Հովհաննիսյանը։ Ժամկետային զինծառայող Էրիկ Ղարսայանի դին Տավուշի մարզի զորամասերից մեկի կրակային դիրքում հայտնաբերվել էր օգոստոսի 9-ին՝ կրծքավանդակի հատվածում հրազենային վիրավորումով։

XS
SM
MD
LG