ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել է Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:
«Դեսպան Ռիքերի նշանակումը վերահաստատում է մեր հանձնառությունը Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը», - Թվիթերում այս նշանակման մասին գրել է Բլինքենը:
«Միացյալ Նահանգները հանձնառու է՝ օգնել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ: Դեսպան Ռիքերը նաև կհամագործակցի համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ կօգնի հեշտացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը: Դեսպան Ռիքերի նշանակումն այս ժամանակահատվածում վերահաստատում է նաև Վրաստանի վերաբերյալ Ժնևյան քննարկումներում Միացյալ Նահանգների դերի կարևորությունը», - նշվում է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:
Պետդեպարտամենտը նշում է, որ Ռիքերը դիվանագիտական աշխատանքի մեծ փորձ ունի Եվրոպայում և միջազգային կազմակերպություններում, մինչև վերջերս եղել է Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանատան գործերի հավատարմատարը, 2019 թվականի մարտից մինչև 2021-ի օգոստոսին՝ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնականի պաշտոնակատարը, տարբեր տարիների զբաղեցրել է Միլանում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսի, Հյուսիսային Մակեդոնիայում ԱՄՆ դեսպանի, այլ պաշտոններ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բոլոր գերեվարված անձինք պետք է ազատ արձակվեն. ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Ռիքեր Ռիքերը վերահաստատել է ԱՄՆ դիրքորոշումը, որ Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է հետ քաշվեն իրենց զբաղեցրած դիրքերՓաշինյանը Ռիքերի հետ հանդիպմանը շեշտել է Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը տարածաշրջանային անվտանգության համարՄոտ երկու ամիս առաջ հաղորդվել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նոր համանախագահը Լորա Հոչլան է:
Չնայած Վաշինգտոնի հավաստիացումներին, որ պատրաստ է շարունակել համագործակցությունը Մոսկվայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում, Ռուսաստանի արտգործնախարարը քանիցս պնդել է՝ բանակցային այդ ձևաչափն այլևս գոյություն չունի, և ղարաբաղյան վերջին պատերազմից հետո բանակցային այդ գործընթացի աշխատանքն անցյալում է մնացել։ Սերգեյ Լավրովի այդ հայտարարությունները տարօրինակ է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով՝ ինքը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այլ բան են արձանագրել այս տարվա ապրիլի 19-ի համատեղ հայտարարության մեջ:
2020-ի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբ այլևս գոյություն չունի:
Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդը, մինչդեռ, «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ընդգծել էր՝ չնայած Ուկրաինայի շուրջ խորը տարաձայնություններին, Ամերիկան պատրաստ է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ Մինսկի խմբում՝ հանուն ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել համագործակցությունը Մինսկի խմբում՝ հանուն ԼՂ խնդրի կարգավորման. ԱՄՆ փոխպետքարտուղար