Ուկրաինան հայտարարել է, որ Ռուսաստանը ռմբակոծել է Զապորոժիեի շրջանը, որտեղ գտնվում է Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը:
Տարածաշրջանի նահանգապետ Վալենտին Ռեզնիչենկոն Telegram-ում գրել է, որ գիշերվա ընթացքում առնվազն չորս մարդ է վիրավորվել։
Միացյալ Նահանգները նախազգուշացրել էր, որ Մոսկվան ծրագրում է հարձակումներ ենթակառուցվածքների և կառավարական օբյեկտների վրա՝ Ուկրաինայի Անկախության օրվան ընդառաջ:
Օգոստոսի 24-ին, Ուկրաինան նշում է Անկախության օրը։ Ուղիղ կես տարի առաջ՝ փետրվարի 24-ին Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինայի տարածք։
Կիևում իշխանությունն արգելել է հանրային միջոցառումները տոնի առթիվ՝ պատճառաբանելով հարձակման բարձր սպառնալիքը։
Դեռ երեկ Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ ռուսական ուժերը շարունակում են հրթիռներ և հրետանային արկեր արձակել ուկրաինական քաղաքների՝ Նիկոպոլի, Կրիվոյ Ռոգի և Սինելնիկովոյի վրա, որոնք մոտ են Զապորոժիեի ատոմակայանին: Ռուսաստանը Զապորոժիեի ատոմակայանի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ից նիստ էր պահանջում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկի. «Օգոստոսի 24-ից առաջ ռուսները կարող են հատկապես նողկալի բան անել»