Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն Հարավային Կովկասի երկրներին ևս նախազգուշացրել է չթույլատրել Ռուսաստանին շրջանցելու պատժամիջոցները


ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը օգոստոսի 22-ի ճեպազրույցում պատասխանելով Թուրքիայի միջոցով պատժամիջոցներից խուսափելու Ռուսաստանի հնարավոր քայլերին, ինչ մասին թուրք գործընկերներին նախազգուշացրել էր ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը՝ ասել է․ «Բարձրաստիճան պաշտոնյաները կանոնավոր փոխգործակցում են իրենց գործընկերների հետ, այդ թվում՝ անհատապես, որպեսզի կիսվեն տեղեկատվությամբ, համոզվեն, որ հավաքական կերպով մենք անում ենք հնարավորը' պահպանելու պատժամիջոցների գործող ռեժիմը և փակելու սողանցքները»։

Շարունակելով թեման՝ լրագրողը նշել է, որ Ռուսաստանի քաղաքացիները և անհատները նույն գործունեությամբ զբաղվում են նաև Հարավային Կովկասում՝ Ադրբեջանում, Վրաստանում և Հայաստանում, պատրա՞ստ է նույն նախազգուշացումն անել։

Նեդ Փրայսը պատասխանել է․ «Սրանք քննարկումներ են, որոնք մենք ունեցել ենք աշխարհի շատ վայրերում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG