ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը երեկ կոչ է արել՝ թույլ տալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) մուտք գործել Զապորոժիեի ատոմակայան։
«ՄԱԳԱՏԷ-ն պետք է հնարավորինս շուտ մուտք գործի Զապորոժիեի ԱԷԿ»,- ասել է Փրայսը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը խիստ անհանգստացած է Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակով։
Անցյալ շաբաթ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին կոչ էր արել Ռուսաստանին և Ուկրաինային՝ հնարավորինս շուտ թույլ տալ գործակալության առաքելությունը այցելել Զապորոժիեի ատոմակայան, ինչպես նաև հայտարարել էր այն ղեկավարելու պատրաստակամության մասին։
Զապորոժիեի ԱԷԿ-ն ամենախոշորն է Եվրոպայում:
Ռուսները և ուկրաինացիները միմյանց են մեղադրում ԱԷԿ-ի շրջանում մարտական գործողություններ վարելու համար: Կայանը գտնվում է ռուսական զորքի հսկողության տակ, սակայն աշխատողներն ուկրաինացիներ են: Ռուսները գրավել են Զապորոժիեի շրջանի զգալի մասը, բայց բուն Զապորոժիե քաղաքն ուկրաինացիների ձեռքում է: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը կոչ է արել չեզոք դիրքից վերլուծել ԱԷԿ-ի անվտանգության հարցում ստեղծված կացությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը կողմ է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու գաղափարին