Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունը չի կարող Զապորոժիեի ԱԷԿ այցելել, քանի դեռ ուկրաինական կողմը գնդակոծում է օբյեկտը, երեկ ասել է Ռուսաստանի արտգործնախարարության Զենքի չտարածման և վերահսկման վարչության փոխտնօրեն Իգոր Վիշնևեցկին։
«Պատվիրակությունը չի կարող գալ այնտեղ, քանի դեռ գնդակոծությունը շարունակվում է, վտանգավոր է», - ասել է նա։
Զապորոժիեի ԱԷԿ-ն ամենախոշորն է Եվրոպայում: Ռուսները և ուկրաինացիները միմյանց են մեղադրում ԱԷԿ-ի շրջանում մարտական գործողություններ վարելու համար:
Կայանը գտնվում է ռուսական զորքի հսկողության տակ, սակայն աշխատողներն ուկրաինացիներ են:
Ռուսները գրավել են Զապորոժիեի շրջանի զգալի մասը, բայց բուն Զապորոժիե քաղաքն ուկրաինացիների ձեռքում է:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը կոչ է արել՝ չեզոք դիրքից վերլուծել ԱԷԿ-ի անվտանգության հարցում ստեղծված կացությունը:
Մասնագետները նախազգուշացնում են, որ կայանի միտումնավոր կամ պատահական հրետակոծությունը կարող է հանգեցնել ծանրագույն միջուկային աղետի: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել էր, թե պատրաստ է իր մասնագետների թիմով մեկնել Զապորոժիե: