Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կողմ է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու գաղափարին


Զապորոժիեի ատոմակայանը, արխիվ, Ուկրաինա:
Զապորոժիեի ատոմակայանը, արխիվ, Ուկրաինա:

Վաշինգտոնը հավանություն է տալիս Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ապառազմականացված գոտի հռչակելու գաղափարին, Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է պետական դեպարտամենտի մի անանուն պաշտոնյա:

«Ատոմակայանի մոտակայքում մարտական գործողություններ վարելը վտանգավոր է և անպատասխանատվություն է: Մենք կոչ ենք անում Ռուսաստանին՝ դադարեցնել ռազմական բոլոր գործողություններն Ուկրաինայի ատոմակայանների և միջուկային կենտրոնների տարածքում կամ մոտակայքում և հսկողությունն այդ օբյեկտների նկատմամբ ամբողջությամբ վերադարձնել Ուկրաինային»,- ասել է անանուն պաշտոնյան:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն առաջարկել է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծել անվտանգության գոտի:

«Այդ օբյեկտը չի կարող օգտագործվել իբրև ռազմական օպերացիայի որևէ մաս: Անհրաժեշտ է հրատապ կարգով կայացնել համաձայնություն այդ ԱԷԿ-ի ապառազմականացման պարագծի վերաբերյալ»,- ասել է Գուտերեշը:

Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց են մեղադրում Զապորոժիեի ատոմակայանի ուղղությամբ կրակ բացելու համար:

XS
SM
MD
LG