Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, ռուսական ուժերը շարունակում են գերճշգրիտ զենքով հարվածներ հասցնել ուկրաինական թիրախներին: Մինչդեռ, Կիևը հայտնում է, որ ուկրաինացիները կարողացել են ետ մղել ռուսների գրոհները:
Ըստ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության, ռուսները Խերսոնի շրջանում հարվածներ են հասցրել Ուկրաինայի բանակի 46-րդ բրիգադի 3-րդ գումարտակի դիրքերին:
Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնում է, որ ուկրաինացիները ետ են մղել ռուսների գրոհը Սլովյանսկի, Կրամատորսկի և Բախմուտի շտջաններում, իսկ Ավդեևկայի և Զապորոժիեի ուղղությամբ մարտերը դեռ շարունակվում են:
Ուկրաինայի միջուկային էներգիայի պետական ընկերության պաշտոնյաները հայտնել են, որ ռազմական գործողությունները սպառնում են Զապորոժիեի ատոմակայանին, որտեղ հրետակոծությունների հետևանքով կարող են վնասվել ռեակտորները կամ միջուկային թափոնների պահեստները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը կողմ է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու գաղափարին