Ուկրաինական իշխանությունները պնդում են, որ անցած գիշեր Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլ և Մարգանեց քաղաքների հրթիռակոծության հետևանքով 13 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 11-ը վիրավորվել են, նրանցից 5-ի վիճակը ծանր է։
Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն այսօր առավոտյան սոցիալական ցանցերում գրել է, որ ռուսական զորքերի հարվածի հիմնական թիրախը Մարգանեց քաղաքն էր, որտեղ առնվազն 20 բնակելի շենք է վնասվել։
Նիկոպոլը և Մարգանեցը գտնվում են Դնեպրոպետրովսկի մարզի հարավային հատվածում՝ Կախովկայի ջրամբարի ափին՝ Եվրոպայի խոշորագույն Զապորոժիեի ատոմակայանից 15 կիլոմետր հեռավորության վրա։