Փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը՝ նշելով․ - «Այս պահի դրությամբ ունենք 8 զոհ»:
Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են։
«Սուրմալու» առևտրի կենտրոնում երեկ տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով վիրավորվել է 62 քաղաքացի, կա 23 անհետ կորած, այդ թվում՝ ՌԴ մեկ և Իրանի վեց քաղաքացի։ Գլխավոր դատախազությունը քննություն է սկսել Քրեական օրենսգրքի երկու՝ հրդեհային անվտանգության և դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման կանոնները կամ պահանջները խախտելու հոդվածներով։
Առայժմ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, չկա նաև կասկածյալ։ Մեկ տասնյակից ավելի մարդ արդեն հարցաքննվել է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունից ու հրդեհից հետո առայժմ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել