Քիչ առաջ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքի փլատակների տակից ձայն է լսվել, այժմ փրկարարներն աշխատանքներ են իրականացնում, «Ազատությանը» տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակ Հայկ Կոստանյանը։
Սուրմալուի տարածքում րոպեներ առաջ բավականին լարված իրավիճակ էր, տեղեկություններ էին շրջանառվում, որ անձ է հայտնաբերվել ողջ վիճակում, սակայն պաշտոնապես չէր հաստատվել։
«Ներկա պահին չենք հաստատում այդ տեղեկությունը։ Մենք հիմա տվյալ հատվածում իրականացնում ենք որոնողափրկարարական աշխատանքներ, այդ թվում՝ օգտագործում ենք հատուկ տեխնիկա, այսինքն՝ տեսախցիկներ», - լրագրողներին ավելի ուշ հայտնեց նախարար Արմեն Փամբուխչյանը։