Մատչելիության հղումներ

Պարզվում են «Սուրմալու»-ի տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարողների ինքնությունները


Քննչական կոմիտեն հայտնում է, որ պարզվում են «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարողների, աշխատակիցների ինքնությունները:

Ըստ հաղորդագրության, այս պահին դեպքի վայրում շարունակում է աշխատել քննչական խումբը. հարցաքննվել են երկու տասնյակից ավելի քաղաքացիներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Պայթյունը տեղի է ունեցել երեկ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կա 7 զոհ, բժշկական կենտրոններ տեղափոխվածների ընդհանուր թիվը 62 է: Ըստ ԱԻՆ-ի՝ անհետ կորած կարող են համարվել 22 քաղաքացի, որոնցից մեկը ՌԴ քաղաքացի է, վեցը՝ Իրանի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG