Կարասին․ «Արևմուտքը մտածված տապալում է ժնևյան ձևաչափի աշխատանքը»

Ռուսաստանի խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասին

Ռուսաստանի Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախկին փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը պնդում է, որ արևմտյան պետությունները կանխամտածված կերպով տապալում են Հարավային Օսիայում և Աբխազիայում ստեղծված իրավիճակին նվիրված ժնևյան քննարկումների ձևաչափը։

«Գլխավոր զսպող մեխանիզմը, որ ապահովում էր տարածաշրջանում կայունությունն ու կանխատեսելիությունը, 2008-ին հրավիրված Միջազգային ժնևյան քննարկումներն են։ Դրանց մասնակցում են Սուխումի, Ցխինվալի, Թբիլիսիի ինչպես նաև ՄԱԿ-ի միջնորդությամբ՝ Ռուսաստանի, ԱՄՆ, ԵՄ և ԵԱՀԿ ներկայացուցիչները։

Վերջին ամիսներին, սակայն, մտահոգում է այն հանգամանքը, որ ԵՄ, ԱՄՆ և Շվեյցարիան, Ուկրաինայում ծավալված իրադարձությունները որպես պատրվակ օգտագործելով, փորձում են տապալել Ժնևյան քննարկումների աշխատանքը», - Telegram-ում գրել է Կարասինը՝ նշելով, որ վերջին անգամ այս այս ձևաչափում քննարկումներ կազմակերպվել են 2021 թվականի դեկտեմբերին։

«Դա շատ վտանգավոր է, քանի որ կարող է հանգեցնել մտածված սադրանքների», - գրել է Կարասինը։