Ռուսական կողմը տեղեկացված չէր Հարավային Օսիայում Ռուսաստանի Դաշնության հետ միավորվելու հարցով հանրաքվե անցկացնելու մտադրության մասին։ Այս մասին Մոսկվայում կայացած բանակցություններից հետո հայտարարել է ինքնահռչակ հանրապետության նախագահ Ալան Գագլոեևը։
«Այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ մենք միավորվում ենք Ռուսաստանի Դաշնության հետ՝ առանց իրենց այդ մասին տեղեկացնելու։ Մենք նշել ենք մեր դիրքորոշումը՝ բոլորս հանրաքվեի կողմնակից ենք, ցանկանում ենք, որ Հարավային Օսիան լինի Ռուսաստանի կազմում», - ասել է Գագլոևը՝ հավելով, որ ռուսական կողմի հետ քայլեր են մշակվել հարցի զարգացման ուղղությամբ։
Անցած շաբաթներին Հարավային Օսիայի նորընտիր առաջնորդ Ալան Գագլոևը հետաձգել էր նախկին նախագահ Անատոլի Բիբիլովի հրամանագիրը՝ Հարավային Օսիայի Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին «մինչև Մոսկվայի հետ խորհրդակցությունների ավարտը»։