Պաշտպանության բանակի վիրավոր զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանի վիճակը բավարար է, նրա կյանքին վտանգ չի սպառնում, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը:
Զինծառայողը վիրավորվել է երեկ՝ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի սադրանքի հետևանքով ՊԲ զինծառայող է վիրավորվել. Արցախի ՊՆԱրցախի պաշտպանության բանակը երեկ երեկոյան հայտարարեց՝ առավոտից Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները «դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով»:
Բաքուն հերքեց հայկական կողմի պնդումները՝ դրանք որակելով «սադրանք և սուտ»։
Այսօր առավոտյան Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ առավոտյան 09:00-ի դրությամբ, իրադրությունը շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել, կայուն-լարվածությունը պահպանվում է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շփման գծում կայուն-լարվածությունը պահպանվում է․ ԼՂ ՊՆ