Արցախի այս կամ այն հատվածում ընթացող թեժ մարտերի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, փոխանցում է Պաշտպանության բանակը:
Միաժամանակ շփման գծում որոշակի լարվածությունը պահպանվում է, հավելում է Արցախի ՊՆ-ն:
Ըստ հաղորդագրության` Արցախի ղեկավարները, ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հետ քայլեր են ձեռնարկում իրադրության հանգուցալուծման ուղղությամբ:
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական կողմը առավոտից շփման գիծը հատելու փորձեր է արել, որոնք կասեցվել են: Բաքուն հերքել է այդ լուրը:
Հայաստանի պաշտպանության նախարարությունն էլ հերքել է Սյունիքի և Գեղարքունիքի հարակից հատվածներում իրադրության լարված լինելու մասին լուրերը: