Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը, տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության՝ զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար:
Ավելի վաղ Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական կողմը առավոտից շփման գիծը հատելու փորձեր է արել։ Ըստ Արցախի ՊՆ-ի` չնայած այդ փորձերը կասեցվել են, իրադրությունը շարունակում է մնալ լարված: Կատարվածի մասին Արցախի պաշտպանական կառույցը տեղեկացրել է ռուս խաղաղապաների հրամանատարությանը։ Բաքուն հերքել է հաղորդումը: