Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, այսօր հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը հայ - ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Իրադրությունը հայ - ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո», - ասված է ՊՆ լրատվականի հաղորդագրությունում:
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունն այսօր առավոտյան հաղորդել է, թե հայկական զինված ուժերը գիշերը հրաձգային զենքից «ինտենսիվորեն գնդակոծել են» սահմանի Քելբաջարի (Քարվաճառ) և Լաչինի (Բերձոր) հատվածներում ադրբեջանական բանակի դիրքերը:
Նախօրեին Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքել էր Բաքվի երկու նույնանման հաղորդագրություն:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր պնդում է, թե գնդակոծվել են նաև իրենց դիրքերը Խոջավենդի (Հադրութ) շրջանում՝ Արցախի Պաշտպանության բանակի կողմից, որն անվանում է «հայկական ապօրինի զինված կազմավորումներ Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսաստանցի խաղաղապահները»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը հերքում է ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին Բաքվի հերթական հաղորդումը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը հերքում է ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին Բաքվի պնդումը