Մատչելիության հղումներ

Երևանը հերքում է ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին Բաքվի պնդումը


Հայաստանի ռազմական գերատեսչությունը ապատեղեկատվություն է որակում Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, թե իբր հուլիսի 30-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո», - հայտնում է Հայաստանի ՊՆ-ն։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մասնավորապես, հաղորդել է, որ այսօր առավոտյան հայկական զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են Քալբաջարի շրջանի Դեմիրչիդամ բնակավայրի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG