Ամերիկյան CNN հեռուստաընկերության տեղեկություններով՝ նախագահ Բայդենը հավանության է տվել իր վարչակազմի նախաձեռնությանը, որով Վաշինգտոնի և Մոսկվայի միջև նախատեսվում է կալանավորված և դատապարտված անձնանց փոխանակում կատարել։
Սեփական աղբյուրները վկայակոչելով՝ CNN-ը պնդում է, որ ամերիկյան վարչակազմը Մոսկվային առաջարկում է Ռուսաստանում ձերբակալված երկու ամերիկացիներին փոխանակել 2012 թվականին ԱՄՆ-ում զենքի անօրինական վաճառքի փորձի համար 25 տարվա ազատազրկման դատապարտված ռուսաստանցի Վիկտոր Բուտի հետ։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Սպիտակ տունը առաջարկում է Բուտին փոխանակել ռուսական բանտերում գտնվող ԱՄՆ երկու քաղաքացիների՝ բասկետբոլիստուհի, օլիմպիական երկակի չեմպիոն Բրիթնի Գրայների և նախկին ծովային հետևակային Փոլ Ուիլանի հետ։
Գրայները Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալվել էր այս տարվա մարտին՝ թմրանյութերի մաքսանենգության կասկածանքով։
Փոլ Ուիլանին ռուսաստանյան դատարանը լրտեսության համար մեղավոր էր ճանաչել 2020 թվականին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվայի դատարանը լրտեսության մեջ մեղադրվող ԱՄՆ քաղաքացուն 16 տարվա ազատազրկման է դատապարտել