Մատչելիության հղումներ

ՌԴ դատախազությունը 18 տարվա ազատազրկում է պահանջում ամերիկացի Փոլ Ուիլանի համար


Ռուսաստանի դատախազությունը պահանջում է լրտեսության մեջ մեղադրվող` Միացյալ Նահանգների քաղաքացի Փոլ Ուիլանին դատապարտել 18 տարվա ազատազրկման, «Ինտերֆաքսին» է փոխանցել ամերիկացու փաստաբան Վլադիմիր Ժերեբենկովը:

Նախկին ծովային հետևակային Ուիլանը ձերբակալվել էր մոսկովյան հյուրանոցներից մեկում 2018 թվականի դեկտեմբերին: Ձերբակալության պահին նրա մոտից պետական գաղտնիք պարունակող տեղեկություններով կրիչ էր առգրավվել:

Ինքը` Ուիլանը, կտրականապես հերքում է ներկայացվող մեղադրանքները` կատարվածն անվանելով «սադրանք և աբսուրդային քաղաքական առևանգում»: Ամերիկյան քաղաքացիությունից բացի, Ուիլանը նաև Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Իռլանդիայի անձնագ8եր ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG