Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հայտարարել է, որ Անկարան Հայաստանից կոնկրետ քայլեր է ակնկալում երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում։
«Մենք լուրջ և վճռական ենք տրամադրված Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, Հայաստանից ակնկալում ենք կոնկրետ քայլեր, ընդհանուր խոսքերի հետ մեկտեղ», - ասել է Էրդողանը TRT հեռուստաալիքի եթերում։
Հուլիսի 1-ին Վիեննայում Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ որոշվել է երրորդ երկրների քաղաքացիների համար հնարավորինս շուտ ապահովել հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը և սկսել բեռների ուղիղ օդային փոխադրումներ երկու երկրների միջև։ Օրեր անց Հայաստանի վարչապետը հանձնարարեց կոորդինացված աշխատել Թուրքիայի պետական կառույցների հետ՝ Վիեննայի պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար, հուլիսի 11-ին էլ հեռախոսազրույց կայացավ Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի միջև:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը լուրջ քայլ առաջ է բանակցային ճանապարհին. քաղաքագետՓաշինյանը հանձնարարեց կոորդինացված աշխատել Թուրքիայի պետական կառույցների հետ՝ Վիեննայի պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար Հայաստանն ու Թուրքիան որոշել են բացել ցամաքային սահմանը այլ երկրների քաղաքացիների համարԱնցած շաբաթ Թուրքիայի արտգործնախարարն էր հայտարարել Հայաստանից հստակ քայլեր ակնկալելու մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկարան Երևանից հստակ քայլեր է ակնկալում և երկու նախապայման ներկայացնում